Արիզոնայից ընտրված սենատոր Ջոն ՄքՔեյնը, ով Բարաք Օբամայի գլխավոր հակառակորդն էր 2008թ. նախագահական ընտրություններին, չի ծրագրում մասնակցել 2012թ. կայանալիք նախագահական ընտրություններին: ՄքՔեյնն այդ մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում:

Հանրապետական սենատորի խոսքով, իր համար բնական չէր լինի «կրկին պայքարի մեջ մտնել», սակայն առաջիկա պայքարը չափազանց թեժ է լինելու:  ՄքՔեյնն ընդգծել է, թե ընտրություններին չմասնակցելու իր որոշումը վերջնական է եւ չի փոփոխվելու:

ԱՄՆ նախագահի ընտրությունները կայանալու են 2012թ. նոյեմբերի 6-ին: Գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբաման հայտարարել է մասնակցելու մտադրության մասին: Հանրապետականներից առաջադրվելու ցանկություն են հայտնել 8 քաղաքական գործիչներ: