Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացրել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ջավախյանը։

«Պատճառներն անձնական են, խնդրում եմ հարգել որոշումս։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագանու իմ գործընկերներին եւ Երեւանի քաղաքապետին համատեղ աշխատանքի համար՝ ի շահ եւ բարօրություն մեր սիրելի քաղաքի։ Ինձ համար գերագույն պատիվ էր ձեզ հետ աշխատելը, առհասարակ ձեզ բոլորին ճանաչելը։ Մաղթում եմ մեծ ուժ ու եռանդ հետագա աշխատանքում»,– գրել է նա։