Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին ընդունել է  «Իքս Գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Խաչիկ Խաչատրյանին և ընկերության կազմում գործող «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Մուշեղ Հակոբյանին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը շնորհակալություն է հայտնել ընկերությանն Արցախում իրականացվող բարեգործական նախաձեռնությունների համար:

Քննարկվել են Արցախի տնտեսության ներկա վիճակն ու առկա ներդրումային  հնարավորությունները: