Գերմանիայի իշխանությունները կրկին չեղարկել են «Օքթոբերֆեսթը»: Այս մասին հաղորդում է dpa-ն:
Այն ծրագրվում էր անցկացնել Մյունխենում սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 3-ը:
Միջոցառմանն ամեն տարի մասնակցում է ամբողջ աշխարհից մետ 6 մլն մարդ:
Փառատոնի չեղարկումը վնաս կհասցնի ոչ միայն Բավարիայի գարեջրատներին, այլ նաեւ մանրածախ առեւտրով զբաղվող խանութներին:
Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 16 000 նոր դեպք:




























