Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանատան աշխատակիցը մահացել է Թեհրանում բարձրահարկ շենքից ընկնելու հետեւանքով, հաղորդում է Mehr-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդվում է, որ 51-ամյա հանգուցյալը ծառայում էր որպես դեսպանության առաջին քարտուղար եւ ներկայացնում էր Միացյալ Նահանգների շահերը:

Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչի՝ դեռ հայտնի չէ՝ արդյոք դա դժբախտ պատահար էր, թե ինքնասպանություն:

Շվեյցարիան սկսել էր ներկայացնել ԱՄՆ շահերն Իրանում այն բանից հետո, երբ Թեհրանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Վաշինգտոնի հետ: