Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կենդանիների վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը լուրջ առողջական խնդիրներ չուներ: Այս մասին «360» հեռուստաալիքին ասել է նրա որդին՝ Արթուրը:

Նրա խոսքով՝ մահից մեկ շաբաթ առաջ Բաղդասարովը հոսպիտալացվել է բրոնխիտով:

Բաղդասարով կրտսերը նշել է, որ ոչինչ չգիտի իր հոր մոտ կորոնավիրուս հայտնաբերելու մասին:

«Հիվանդ չէր, որեւէ առողջական խնդիր չուներ: Չի եղել, որ երկար ժամանակ հիվանդ լինի»,-ասել է Արթուրը:

Միխայիլ Բաղդասարովը մահացել է 76 տարեկանում: Պատճառը կորոնավիրուսն էր:

Բաղդասարովը ծնվել է 1945 թվականին Բաքվում, 1973 թվականից ելույթներ էր ունենում կրկեսում իր ծրագրով: Երեխաները՝ Արթուրը և Կարինան, վագրեր վարժեցնողներ են: