Չեչեն լրագրողուհի Ասիա Ումարովան ձերբակալվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից։ Ինչպես հաղորդում է Грузия Online-ը՝ վկայակոչելով Աբխազիայի Մեդիակենտրոնը, երիտասարդ լրագրողուհու ձերբակալման պատճառը չի հաջողվում պարզել։
Գործակալության տվյալների համաձայն, հոկտեմբերի 12-ին Ումարովան եղել է Թբիլիսիում, որտեղ մասնակցել է կովկասյան լրագրողների համար Մեդիակենտրոնի կազմակերպած «Լրագրողներ հանուն խաղաղության» սեմինարին։ Սակայն, ինչու է Ումարովան միջոցառումից հետո ուղեւորվել ոչ թե Չեչնիա, այլ՝ Ադրբեջան, դեռեւս հայտնի չէ։




























