Բելառուսում հունիսի 22 -ին կայացած հակակառավարական բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից մոտ 450 մարդ է ձերբակալվել:
Մինսկում, որտեղ ակցիան ավելի բազմամարդ էր, ըստ իրավապաշտպանների, ձերբակալվել է մոտ 200 մարդ: Հաղորդվում է առնվազն եւս տասը քաղաքներում ակտիվիստների ձերբակալության մասին, գրում է Lenta.ru-ն:
Բելառուսի ՆԳՆ-ն դեռեւս պաշտոնական տվյալներ չի հաղորդել ձերբակալվածների թվի մասին, սակայն նշվում է, որ նրանցից ոմանք արդեն բաց են թողնվել:
Հունիսի 22-ին երկրի մի քանի տասնյակ բնակավայրերում անցկացվել է բողոքի լուռ ակցիա` «Հեղափոխություն սոցիալական ցանցերի միջոցով» ընդհանուր խորագրով: Հանրահավաքներին մասնակցել են մի քանի հարյուրից մինչեւ մի քանի հազար մարդ:




























