ՆԱՏՕ-ի հրամանատարությունը նոր ծրագրեր է մշակում Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի վարչակազմի դեմ պայքարի ուղղությամբ: Համապատասխան հայտարարությունն արել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Մենք չենք պատրաստվում Լիբիա ցամաքային զորքեր ուղարկել, քանի որ պահպանելու ենք ՄԱԿ-ի բանաձեւը: Միեւնույն ժամանակ մեզ թույլատրված է օգտագործել ցանկացած անհրաժեշտ միջոց: Բայց ես հիմա չեմ ցանկանում պատմել, թե ինչ ենք նախապատրաստում»,- ասել է նա Le Figaro-ին տված հարցազրույցում:
Անդերս Ֆոգ Ռասմուսենը նկատել է, որ չի զարմանում, թե Քադաֆին դեռ շարունակում է դիմադրել ՆԱՏՕ-ի ուժերին եւ ընդդիմությանը: «Մեզ դա չի զարմացնում, նա անկանխատեսելի է»,- է ասել է ՆԱՏՕ-ի դաշինքի ղեկավարը:




























