ԵԽԽՎ-ում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությունը, թե 1995 թ. Հայաստանում բոլոր ընտրությունները կեղծվել են եւ առաջարկությունը նախագահին` հեռանալ պաշտոնից, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը «Երկիր»-ի հետ զրույցում պարզաբանել է, որ դա եղել է անցած շաբաթ օրը Ազատության հրապարակում հավաքված հարյուրավոր մարդկանց հարցը:
«Տեղից ինքնաբուխ մարդիկ ցանկություն հայտնեցին, որ քանի որ իրենք համակարծիք են «Ժառանգության» դիրքորոշումների հետ, կցանկանային, որպեսզի Փոստանջյանը ներկայացներ իրենց հարցը: Եւ հարցը ձեւակերպվեց հենց Ազատության հրապարակում` մարդկանց կողմից: Դա համարեք Ազատության հրապարակում հավաքված մարդկանց եւ նաեւ վստահաբար կարելի է ասել, հասարակության զգալի հատվածի հարցը»,-ասել է Սաֆարյանը:




























