«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Գյումրիում նախընտրական պայքարը սկսել է թեժանալ` հատկապես ակտիվ են  ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն:

ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը բնակիչների հետ հանդիպումներ է ունենում, խոստումներ է տալիս, անդամներ ներգրավում:

ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն էլ իր դիմանկարներն է քաղաքով մեկ փակցրել: «Քաղաքում լուրեր են շրջանառվում այն մասին, թե ԲՀԿ-ն գայթակղիչ առաջարկներ է անում երիտասարդներին` փորձելով ներգարվվել իր շարքերը»,-գրում է թերթը:

Ըստ պարբերականի` ի տարբերություն ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի, քաղաքական դաշտում գրեթե աննկատ դերակատարություն ունեն Դաշնակցությունն եւ «Օրինաց երկիր»-ը: