Երեւանում հունիսի 22-ին ժամը ժամը 22:30-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Խանջյան փողոցում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Խանչյան փողոցի թիվ 20 էլեկտրասյան դիմաց 40-ամյա Արտեմ Պետրոսյանը, ով աշխատում է Պետեկամուտների կոմիտեի Էրեբունիի հարկային տեսչությունում որպես հարկային տեսուչ, վարելով իր «Մերսեդես Բենց-320» մակնիշի 09 ՏԼ 370 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 23-ամյա Իրինա Մկրտչյանին:
Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն գիշերը ժամը 03:00-ին գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հարութ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի



























