Երեւանում հունիսի 22-ին ժամը 16:30-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:30-ին Մաշտոցի պողոտայի եւ Սպենդիարյան փողոցի խաչմերուկում 74-ամյա Վոլոդյա Լուլախյանը իրեն վստահված «ԳԱԶ-31105» մակնիշի 237 ԼԼ 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 87-ամյա Էմմա Գորոյանին: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հարութ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























