Ոստիկանության Արաբկիրի բաժին հունիսի 22-ին ժամը 22:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի հարեւանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում մի երիտասարդ ինքնասպան է եղել` կախվելու միջոցով:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ:
Ավտոտնակում ոստիկանները հայտնաբերել են 39-ամյա Վահե Հակոբջանյանի դիակը` կախված վիճակում:
Հարեւանների պատմելով, Վ. Հ. ունեցել է գումարային պարտքեր, որոնք չի կարողացել մարել, որի պատճառով էլ, ըստ ամենայնի, դիմել է այդ ծայրահեղ քայլին:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Ա. Մելքոնյանի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում ինքնասպանության փաստի առթիվ:




























