Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին մեղադրել է ՆԱՏՕ-ի ավիացիային` իր օգնականի ընտանիքի անդամների սպանության մեջ, հաղորդում է Լիբիայի պետական հեռուստատեսությունը:

«Դուք ասում եք, որ ճիշտ եք խոցել թիրախները: Դուք մարդասպաններ եք: Մի օր մենք ձեզ կպատասխանենք նույն կերպ, եւ ձեր տներն ու երեխաները կարող են դառնալ մեր օրինական թիրախները»,- ասել է նա:

Քադաֆին հանցագործ եւ բարբարոս է անվանել օդաչուներին, ովքեր ավիահարվածներ են հասցրել Տրիպոլիի մերձակայքում գտնվող Սուրման քաղաքը գնդակոծած օդաչուներին:

Լիբիայի առաջնորդի խոսքով, իր զորքերը մինչեւ վերջին շունչը պայքարելու են օտարերկրացիների դեմ: