ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

«Շինաշխատանքներում ընդգրկված են մի քանի շինարարական կազմակերպություններ։

Բազմաբնակարան շենքերը կառուցվելու են ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան։

15 բազմաբնակարան շենքերից բաղկացած նոր թաղամասը նախատեսվում է ավարտել մինչև 2022 թ. սեպտեմբերի վերջը։

Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։