Մուամար Քադաֆին կլքի Լիբիան առավելագույնը երկու-երեք շաբաթ անց: Այդ մասին հայտարարել է Լիբիայի արտաքին գործերի նախարար, ՄԱԿ-ում Տրիպոլիի նախկին մշտական ներկայացուցիչ Աբդուրահման Մոհամմեդ Շալգամը, ով անցել է ընդդիմության կողմը:

Շալգամի խոսքով, Լիբիայի առաջնորդը բանակցություններ է վարում բարեկամական երկրների հետ, որպեսզի լքի երկիրը, պահի իր գումարներն ու խուսափի Հաագայի միջազգային դատարանի հեռանկարից:

Դիվանագետը չի բացառել, որ Քադաֆին կարող է բանակցություններ վարել Բելառուսի հետ: Շալգամի կարծիքով, ցանկացած պահի կարող է անկանխատեսելի ինչ-որ բան լինել: «Քադաֆին վտանգավոր մարդ է: Չգիտեմ` ինչ կանի նա` Տրիպոլին լքելուց առաջ: Իմ հույսը Տրիպոլիի բնակիչներն են, ովքեր ազատություն են ցանկանում եւ, վստահ եմ, կփրկեն իրենց քաղաքն ավերածություններից»,- ասել է նա: