«Т-Hawk» անօդաչու թռչող սարք է ընկել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում ռադիացիայի չափման ժամանակ երկրորդ ռեակտորի տանիքին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը:

Սարքը կորցրել է կառավարումը եւ «հարկադիր վայրէջք կատարել» երկրորդ էներգաբլոկի տանիքին, հաղորդում է գործակալությունը:

Առայժմ հայտնի չէ, թե որքան ուժեղ է եղել հարվածը, եւ արդյոք սարքը վնասվածքներ է ստացել: TEPCO ընկերությունը հայտնել է, որ վայրէջքից հետո ծխի կամ հրդեհման նշաններ չեն հայտնաբերվել: