ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ինտերնետային մի շարք կայքերում տարածվել է բացահայտ ապատեղեկատվություն, ըստ որի, իբր ՊԲ զորամասերից մեկի 4 զինծառայողներ գերի են վերցվել ադրբեջանական հետախույզների կողմից:

«Փաստում ենք, որ նշված հաղորդագրությունը, ակնհայտ կեղծ եւ անհիմն հերյուրանք է:

ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են հրադադարի պահպանման ռեժիմը եւ չեն ենթարկվում սադրանքների»,- ասված է հաղորդագրության մեջ: