Երեւանի տարբեր հատվածներում շարունակվում են հրդեհներ բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 23-ին`ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի «Հաղթանակ» կամրջի հարակից տարածքում` Հրազդանի կիրճում:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.32-ին, մարվել` 10.38-ին: Այրվել է 300 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Նույն օրը խոտածածկ տարածքներ են այրվել նաեւ Երեւան քաղաքի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 139 հասցեում` թիվ 78 մանկապարտեզի տարածքում՝1500 քմ, Գայի պողոտայի սկզբնամասում` «Վալենսիա» հյուրանոցային համալիրի հարակից տարածքում՝ 500 քմ, Սարի թաղի 5-րդ փողոցի թիվ 67ա հասցեում գտնվող թիվ 47 դպրոցի հարակից տարածքում՝ 1 հա, Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքում՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ի 1/6 արտադրամասի եւ հարակից տարածքներում՝ 3000 քմ, Ալիխանյան Եղբայրների փողոցի թիվ 2 շենքի հարակից տարածքում՝2000 քմ, Սեբաստիայի փողոցի թիվ 32/2 հասցեում գտնվող «Հայորդաց տան» հարակից տարածքում՝5000 քմ,Արարատի մարզի Մրգավան գյուղում՝3 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում` «Անտառ» պուրակի հարակից տարածքում՝3000 քմ մակերեսով: Խոտածածկ տարածքներ են այրվել նաեւ հանրապետության մի շարք այլ շրջաններում:
Հրշեջ- փրկարարների ուժերով բոլոր հրդեհները մարվել են:




























