Կազանում կայանալիք բանակցություններում առաջընթաց կգրանցվի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հաստատի Ղարաբաղի կարգավիճակը։ Այս մասին հունիսի 24-ին՝ ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Ռուստամյանը նաեւ տեսակետ հայտնեց՝ հենց այս պատճառով է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց չկա։ «Հայաստանը ղարաբաղյան հարցում չպետք է համաձայնի անորոշ ձեւակերպումների հետ։ Եթե հայկական կողմը ազգերի ինքնորոշման եւ կարգավիճակի հստակեցման հարցերում հստակ մեխանիզմներ չստանա, մնացած բոլոր սկզբունքներն անընդունելի են»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Կազանում փաստաթղթի հնարավոր ստորագրման մասին շրջանառվող լուրերին, ապա Ռուստամյանի խոսքով, այդ փաստաթուղթը պետք է համապատասխանի կրակի դադարեցման մասին համաձայնագրին։ «Մենք վաղուց ասում ենք, որ Ղարաբաղը պետք է բանակցային կողմ դառնա, բայց երբ պահը գալիս է, որ չպետք է փոխարինենք բանակցություններին, մենք փոխարինում ենք նրան»,- նշել է Ռուստամյանը։
Ռուստամյանի խոսքով, այս հարցում Հայաստանը պետք է վճռական լինի, քանի որ միայն այդ դեպքում արդյունքներ կլինեն։




























