Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օդանավը վայրէջք կկատարի Կազանում տեղական ժամանակով ժամը 14-ից հետո:

Ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ, բոլոր ուղեւորները, նաեւ դիմավորող քաղաքացիները հատուկ ստուգում են անցնում: Օդանավակայանի ճանապարհը պահպանում են ոստիկանները:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով գտնվելու է Կազանում:

Նշենք, որ Կազանում կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Իլհամ Ալիեւը Թաթարստան է ժամանել հունիսի 23-ին, իսկ Սերժ Սարգսյանը` այսօր` հունիսի 24-ին: