Բիթքոինը երեկվա նվազագույնից 30%-ով թանկացել է, հայտնում է РБК-ն:

Նշվում է, որ մայիսի 20-ի առավոտյան մինչեւ 30 000 դոլար կտրուկ անկումից հետո կրիպտոարժույթի փոխարժեքը անցել է 40 700 դոլարից:

Ըստ լրատվամիջոցի՝ կրիպտոարժույթների գնանշումների անկումը հանգեցրել է թրեյդերների դիրքերի զանգվածային լուծարումների: Անցած 24 ժամվա ընթացքում առեւտրային հարթակները հարկադրաբար փակել են 727 000 օգտագործողների դիրքերը, նրանցից մեկը բիթքոինով գործարքում 67 միլիոն դոլար է կորցրել։