«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության Լիբիայում գտնվող թղթակից Ջեյմս Բայսը հայտնել է, թե Քադաֆիի ուժերը սնվում են Թուրքիայից ուղարկվող սնունդով, ինչը ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի կոպիտ խախտում է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ջեյմս Բայսը նշել է, թե Լիբիայի Նեֆուսա քաղաքի մի ռազմակայանում հայտնաբերվել են փաթեթավորված լավաշներ՝ թուրքական ընկերության կողմից։ Լավաշների փաթեթավորման ամսաթիվը նշված է եղել՝ 2011թ. մարտ։
Բայսի ներկայացրած մեկ այլ լուսանկարում եղել է նույն թուրքական ընկերության կողմից փաթեթավորված բրնձե փլավով ուտեստ։
«Ալ Ջազիրա»-ի հետ զրույցում իրավաբանները նշել են, որ եթե թղթակցի խոսքերը հաստատվեն, ապա դա կնշանակի, որ Թուրքիան բացահայտ խախտել է ՄԱԿ-ի ընդունած բանաձեւը։




























