Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանները կվավերացնեն հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները: Այդ մասին ադրբեջանական «Day.az» կայքին հայտնել է Ջորջ Մեյսոնի համալսարանի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի պրոֆեսոր Մարկ Կացը: «Թեեւ հայկական Սփյուռքը հզոր է, չեմ կարծում, թե նա կարող է ազդեցություն ունենալ բուն Հայաստանում»,- նշել է Կացը: Վերջինս նաեւ հայտարարել է, թե Հայաստանն ու Թուրքիան արձանագրությունները ստորագրել են ոչ թե Սերգեյ Լավրովի, այլ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի շնորհիվ:

Ամերիկացի փորձագետի կարծիքով, առաջիկայում սպասվում է նաեւ ղարաբաղյան հակամարտության փաստաթղթի ստորագրում: «Ես հավատում եմ, որ արտաքին ուժերը՝ ի դեմս Ամերիկայի եւ Ռուսաստանի, կարող են կարեւոր դեր խաղալ եւ հակամարտության մասնակիցներին օգնել մնացած մանրամասները ճշտելու»- նշել է Կացը: