Ուկրաինայի Նիկոլաեւի մարզում խորհրդում` նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կուսակից պատգամավորները չեն մասնակցել նիստին, քանի որ գնացել էին Կիեւ` մասնակցել ի պաշտպանություն կուսակցության առաջնորդի կազմակերպված հանրահավաքի:

«Բատկիվշինա» կուսակցությունից միակ պատգամավորը, ով որոշել է չգնալ հանրահավաքի եւ մասնակցել տեղական խորհրդարանի նիստին, եղել է հայազգի Էրիկ Գրիգորյանը: Լրատվամիջոցները հայտարարել են, թե վերջինս շտապում է լքել կուսակցության շարքերը, սակայն նա հերքել է այդ պնդումները եւ ասել, թե մասնակցել է նիստին, որ կուսակցությունից գոնե մեկը լինի եւ պաշտպանի «Բատկիվշինա»-ի շահերը: