Ավելի քան 8 հազար իրավապահներ Թաթարստանոմ ապահովելու են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ միջոցառումների հասարակական կարգը: Այդ մասին հաղորդել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Նախագահները դիտելու են ձիարշավի ՌԴ նախագահի մրցանակի խաղարկությունը: Մրցումները կայանալու են այսօր` հունիսի 24-ին, «Կազան» ձիամարզական համալիրում:

Մեդվեդեւը վաղը մասնակցելու է «Սաբանտույ» տոնին:

Հասարակական կարգի պահպանության համար գործի են դրվել Թաթարստանի ոստիկանության 8 հազար աշխատակիցներ: