Մուամար Քադաֆին կարող է փախչել Տրիպոլիից ավելի անվտանգ տեղ, հունիսի 24-ին հաղորդում է ամերիկյան The Wall Street Journal-ը:
ԱՄՆ հետախուզության տվյալներով, Քադաֆին քննարկում է մայրաքաղաքից հեռանալու հարցը, քանի որ ՆԱՏՕ-ի ավիահարվածները արդեն լուրջ վտանգ են ներկայացնում նրա կյանքի համար, նշում է «Ինտերֆաքսը»:
Սակայն դեռ անհայտ է, թե երբ կլինի մեկնումը եւ որտեղ: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ավիացիան կործանել էր Քադաֆիի նստավայրը Տրիպոլիում, եւ նրա գտնվելու վայրն անհայտ է:




























