Կազանում տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ:

Կազանից NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ հանդիպումն սկսվել է Երեւանի ժամանակով ժամը 17:55-ին:

Սա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների արդեն երկրորդ հանդիպումն է այս տարի. Նախորդ հանդիպումը կայացել էր Սոչիում` մարտի 5-ին:

ՌԴ ԱԳՆ-ի կողմից նախօրեին տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ Կազանի հանդիպումը կոչված է եզրագծային դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Փաստաթուղթը, որը քննարկվելու է Կազանում, կողմերի եւ համանախագահների համատեղ աշխատանքի կարեւոր ժամանակահատվածի արդյունքն է: Այն իրական հիմք է հետագա առաջընթացի եւ դրան հաջոդրող համապարփակ խաղաղ համաձայնագրի հասնելու համար:

ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները եւս կողմերին կոչ են արել հաջողություն արձանագրել Կազանի գագաթաժողովում: