Սիրիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները, ամբողջ երկրում բացվել է ավելի քան 12.000 ընտրատեղամաս:

Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչեւ 19:00-ն` անհրաժեշտության դեպքում աշխատանքը եւս հինգ ժամով երկարացնելու հնարավորությամբ:

Լրագրողներն ամբողջ աշխարհից եւ տարբեր երկրներից հրավիրված դիտորդները կկարողանան հետեւել ընտրություններին ամբողջ օրվա ընթացքում:

Պետության գործող ղեկավար Բաշար ալ-Ասադից բացի, նախագահի պաշտոնի համար պայքարում են Մահմուդ Ահմեդ Մերիին` ներքին ընդդիմությունից եւ սոցիալիստական ​​կուսակցությունից նախկին պատգամավոր Աբդալա Սալյում Աբդալան: