Amazon.com Inc-ը ձեռք կբերի MGM լեգենդար ամերիկյան կինոստուդիան 8,45 միլիարդ դոլարով՝ տրամադրելով դրան հսկայական ֆիլմադարան եւ բազմաթիվ հեռուստաշոուներ, ինչպես նաեւ ամրապնդելով մրցակցությունը Netflix-ի ու Disney-ի հետ:
MGM մասնավոր ընկերությունը կամ Metro Goldwyn Mayer-ը հիմնադրվել է 1924 թվականին: Այն Epix կաբելային ալիքի սեփականատերն է եւ նկարահանում է հանրաճանաչ հեռուստաշոուներ, այդ թվում՝ «Ֆարգո»-ն, «Վիկինգները», հաղորդում է AP-ն:
Գործարքը կօգնի Amazon-ին ընդլայնել իր Amazon Prime Video ծառայությունը: «Այդ գործարքի իրական ֆինանսական արժեքը դրա գանձարանն է (մտավոր սեփականության) հսկայական կատալոգով, որը մենք պատրաստվում ենք վերաիմաստավորել եւ մշակել MGM-ի տաղանդավոր թիմի հետ միասին»,-ասել է Prime Video եւ Amazon Studios-ի ավագ փոխնախագահ Մայք Հոփքինսը:
Amazon Prime Video-ն բախվում է մրցակիցների ցանկի հետ՝ ներառյալ Netflix Inc-ը, Disney+ Walt Disney Co-ն, HBO Max-ն ու Apple TV +ը:
Ընկերությունը մեծացնում է ծախսերն ու ընդլայնում միջազգային շուկաները՝ ձգտելով որսալ համավարակով պայմանավորված անցումը դեպի շոու ծրագրերի առցանց դիտումը:
Amazon-ը նաեւ մեծ ներդրումներ է արել ուղիղ եթերում սպորտային երկրպագուների կապակցությամբ եւ ստացել շահավետ արտոնագրեր խաղերի հեռարձակման համար՝ ներառյալ Ազգային ֆուտբոլային լիգայի հետ երկարաժամկետ գործարքը, որի արժողությունը գնահատվել է տարեկան 1 միլիարդ դոլար: Վերլուծաբանները համարում են, որ դա լուրջ շարժառիթ է մեդիա սեփականությունը կոնսոլիդացնելու եւս մեր փուլի համար համավարակի ընթացքում կարճ դադարից հետո:





























