Վերջին 3000 տարում առաջին անգամ Ավստրալիայի մայրցամաքային մասում թասմանյան սատանաներ են ծնվել վայրի բնության մեջ, հաղորդում է CNN-ը:

Յոթ փոքրիկ թասմանյան սատանա է ծնվել Նոր Հարավային Ուելսում Բարինգթոնի վայրի բնության արգելոցում, հայտնել է Aussie Ark ավստրալական հասարակական կազմակերպությունը Instagram-յան հրապարակման միջոցով:

Թասմանյան սատանաներն անհետացել են ավստրալական մայրցամաքում դինգո վայրի շների ի հայտ գալուց հետո, եւ սահմանափակվել են Թասմանիա կղզով: Սակայն դրանց քանակությունը տուժել է քաղցկեղի վարակիչ տեսակից, որը հայտնել է որպես դեմքի սատանայական ուռուցք (DFTD), որից սատկել է դրանց շուրջ 90 տոկոսը 1996 թվականին այդ հիվանդությունը բացահայտելուց հետո:

Նախորդ տարվա սեպտեմբերին Aussie Ark-ը 11 կենդանի է վերադարձրել վայրի բնության մեջ Ավստրալիայի մայրցամաքային մասում, ինչի հետեւանքով թասմանյան սատանաների ընդհանուր թիվը մայրցամաքում հասել էր 26-ի:

Եւ այժմ՝ ընդամենը մի քանի ամիս անց, արարածները բարեհաջող բազմացել են: