Իրանի հետ էլեկտրահաղորդակցման երրորդ բարձրավոլտ գծի ստեղծումը կհեշտացնի երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակումը: Այդ մասին մայիսի 26-ին կայացած ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով՝ այժմ կողմերը բանակցում են շինարարության ժամկետները երկարաձգելու մասին:
«Մեր ապրանքաշրջանառությունն աճում է, եւ կողմերն ընդգծում են համատեղ նախագծերի խթանման կարեւորությունը»,-նշել է Ավինյանը:





























