Սիրիայի մի շարք շրջաններում հունիսի 24 -ին անցկացված բողոքի ակցիաների ընթացքում յոթ մարդ զոհվել, եւս մի քանիսը վիրավորվել է:

Հաղորդվում է, որ Դամասկոսի մերձակա Բարզե շրջանում զոհվել է երեք խաղաղ բնակիչ, եւս երկու ոստիկան զոհվել է Դամասկոսի Կիդամ արվարձանում:

Հոմս քաղաքում մեկ մարդ զոհվել է` ցուցարարների եւ ոստիկանների բախումների ժամանակ: Չի հաղորդվում սակայն, թե որտեղ է եղել յոթերորդը:

Համաձայն Սիրիայի հեռուստատեսության` բոլորը դարձել են «խաղաղ բնակիչների վրա կրակող զինված անձանց» զոհը:

Ընդդիմությունն իր հերթին հաղորդում է սիրիական ավտանգության ուժերի կողմից  սպանված 15 ցուցարարների մասին: