ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հունսի 24-ին մերժել է բանաձեւը, որով թույլ էր տրվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային շարունակել Լիբիայում ռազմական գործողությունները: Փաստաթղթին դեմ են եղել 295 խորհրդարանականներ` 123 կողմի դիմաց, ընդ որում` այն մերժել են ոչ միայն հանրապետականները, այլեւ շատ դեմոկրատներ:
Նշվում է, որ սա առաջին դեպքն է վերջին 12 տարվա ընթացքում, երբ Կոնգրեսի պալատներից մեկը հրաժարվում է պաշտպանել ԱՄՆ մասնակցությունը արտերկրում ռազմական գործողություններին (1999 թ-ին նման իրավիճակ ստեղծվել էր Բոսնիայի հետ կապված), գրում է Lenta.ru-ն:
Բանաձեւի մերժումը սակայն չի նշանակում, որ ԱՄՆ-ն անհապաղ դուրս է գալու Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողություններից, այն ավելի շատ խորհրդանշական բնույթ է կրում. դրանով կոնգրեսականները ցույց են տվել Օբամային, թե չեն աջակցում նրան:




























