«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ Երեւանի Կիեւյան փողոցում կրակոցներ են հնչել: Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել «Ավանգարդ» տաքսի ծառայության տնօրեն Արթուր Ղալումյանը: Լուրեր կան, թե կրակողը «Կյաժ Էդոյի» շրջապատից է:
«Կյաժ Էդո անունով հայտնի է Երեւանի վարչական շրջաններից մեկի ղեկավարը: Մեր տեղեկություններով, փորձ է արվում կրակողների գործողությունները ներկայացնել որպես ինքնապաշտպանություն»,-նշում է թերթը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























