ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն մտահոգված է «Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին պարբերաբար տարածվող հաղորդագրություններով»:

«Բոլոր չլուծված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով: ԵԱՀԿ-ն պատրաստ է օժանդակություն եւ վստահության ամրապնդման միջոցառումներ տրամադրել` երկխոսության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար»,- գրել է նա Twitter- ում: