Կազանում հունիսի 25 -ին կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Նախքան հանդիպումը Սերժ Սարգսյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի հետ:
Հիշեցնենք, որ հունիսի 24 -ի երեկոյան համանախագահները հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ եւ նախաձեռնությամբ հունիսի 24-ին Կազանում կայացել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հանդիպման արդյունքներով կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել:
Բացի այդ, «Կազան» ձիասպորտի համալիրում երեկ երեկոյան Հայաստանի նախագահը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ դիտել է Ռուսաստանի նախագահի մրցանակի համար անցկացված ձիարշավը:




























