Հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական արձանագրությունների վերջնաստորագրումից հետո ակնհայտ դարձավ Ադրբեջանի միջազգային լիակատար մեկուսացումը, որը մինչեւ վերջին պահը արարողության ձախողման հույս էր փայփայում։ Սակայն, «մեծ եղբոր» հետ հավերժական բարեկամության վերաբերյալ Բաքվից հնչող վայնասունը վերջին օրերին առավել մեծ համոզչությամբ էր ցուցադրում աշխարհաքաղաքական գործոնով պայմանավորված տարածաշրջանի լուրջ տեղաշարժերին ընդդիմանալու Ադրբեջանի իշխանությունների փորձերի ապարդյունությունը։

Վերջին ամիսների ընթացքում առավել ակնհայտ է դարձել այն փաստը, որ Ռուսաստանը համակերպվել է Հարավային Կովկասում ներկայիս ստատուս-քվոյի փոփոխման անխուսափելիության հետ եւ այժմ փորձում է հնարավոր ամեն բան ստանալ նավթի ու գազի ոլորտում Թուրքիայի հետ կյանքի կոչվող սերտ համագործակցությունից։ Հենց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջեւ փոխզիջումը հանգեցրեց կարճ ժամանակահատվածում տարածաշրջանի իրավիճակը կտրուկ փոխելու աշխարհաքաղաքական հիմնական դերակատարների անխոնջ ձգտմանը։ Եվ առայժմ իրավիճակը զարգանում է վաղորոք բացահայտ նախանշված սցենարով։

Իսկ այդ սցենարը նախատեսում է ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձանության ձեռք բերում մոտակա ամիսներին։ Ադրբեջանի իշխանությունները չեն հոգնում իրենց ժողովրդին համոզել առանց «գրավյալ» տարածքների ազատման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհնարինության մեջ։ Այժմ, երբ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին համաշխարհային տերությունների բարձրաստիճան պաշտոնյաների աչալուրջ հսկողության ներքո, դեռեւս շարունակում են հնչել իրականությանը չհամապատասխանող հայկական կողմի միակողմանի զիջումների մասին պահանջներ, սակայն գործընթացը զարգանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով եւ փոխադարձ ցավոտ զիջումների հիման վրա լուծման անխուսափելիության հունով։

Հայաստանի իշխանությունները բազմիցս միջնորդավորված ճանապարհով հասկացնում էին, որ պատրաստ են դրան։ Ընդ որում լիովին հստակորեն էին նշվում կոնկրետ զիջումները, որոնք նշված էին այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ անվտանգության գոտի հանդիսացող շրջանների աստիճանական վերադարձը Ադրբեջանին)։ Իսկ դրա փոխարեն ինչ է համաձայն զիջել Ադրբեջանը, ակնհայտորեն, ոչ մեկին պարզ չէ։ Հենց այդ հանգամանքն էլ, որը խոչընդոտում էր ղարաբաղյան հակամարտության լուծումը, ստիպել է համաշխարհային տերություններին ցույց տալ պաշտոնական Բաքվին իր տեղը տարածաշրջանում եւ համաշխարհային քաղաքականության մեջ։

Թեպետ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են հակամարտության շուտափույթ լուծման կոչ անել միջնորդներին, նրանք չեն կարող չհասկանալ, որ այժմ ամեն բան հանգում է բացառապես կամակոր «փոքր եղբոր» անհամոզչությանը, որը չի ցանկանում մերվել աներկբա այն ճշմարտության հետ, որ Լեռնային Ղարաբաղն իր վերահոսկողության տակ վերադարձնելու ոչ մի հնարավորություն չկա, իսկ այ վերադարձնել ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտին առայժմ դեռ կարելի է։

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո նախատեսված ամփոոփիչ հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի հիշատակման Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի փորձերի թատերականացված ներկայացումը ավարտվեց ելույթներից կողմերի հրաժարվելով։ «Փոքր եղբորը» ցուցադրվեցին արձանագրությունների ստորագրումը ղարաբաղյան խնդրի հետ թեկուզ ինչ-որ բանով ուղղակիորեն կապելու ջանքերը։ Սակայն այն ջանքերն այնքան ցուցադրական էին, որ Ահմեդ Դավութօղլուն ուրախ դեպքով ստորագրեց այն ամենն, ինչը հարկավոր էր։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հարկավոր է մտածել այն բանի շուրջ, թե ինչպես դուրս գալ միջազգային մեկուսացումից, որի հետեւանքով աշխարհաքաղաքական բոլոր դերակատարները, ինչպես նաեւ Թուրքիան կոնկրետ զիջումներ են ակնկալում ղարաբաղյան հարցում։

Իվան Ղարիբյան