Տիեզերագնաց Սամանթա Քրիստոֆորեթին կդառնա պատմության մեջ առաջին կին հրամանատարը Եվրոպայից Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ), ասվում է Եվրոպական տիեզերական գործակալության մամուլի հաղորդագրության մեջ։
Քրիստոֆորեթին գլխավորում է դեպի ՄՏԿ 68-րդ արշավախումբը եւ կուղեւորվի ՆԱՍԱ-ից տիեզերագնաց Չելի ԼԻնդգրենի եւ Բոբ Հայնսոմի հետ SpaceX Crew Dragon տիեզերանավով 2022 թվականին։ Հաղորդվում է, որ դա դեպի ՄՏԿ Քրիստոֆորեթիի թվով երկրորդ արշավախումբն է։
«Պատիվ ունեմ վերադառնալ ՄՏԿ Եվրոպան ներկայացնելու համար։ Ես հպարտությամբ ընդունում եմ հրամանատարի պաշտոնը զբաղեցնելու մասին առաջարկն ու անհամբերությամբ սպասում եմ տիեզերքում եւ Երկրի վրա կուտակված փորձը կիրառելու հնարավորությանն ուղեծրում շատ տաղանդավոր թիմի հետ»,-հայտարարել է նա։
Եվրոպական տիեզերական գործակալության հաղորդագրության համաձայն՝ Քրիստոֆորեթին դարձել է Եվրոպայից ՄՏԿ-ում թվով հինգերորդ հրամանատարը։
Ավելի վաղ կանայք արդեն եղել են հրամանատարներ ՄՏԿ-ում։ Նախկինում անձնակազմերը գլխավորել են ԱՄՆ-ից Սունիթա Ուիլյամսը, Շենոն Ուոլքերը։ Իսկ ամերիկուհի Փեգգի Ուիթսոնը երկու անգամ է դարձել դեպի ՄՏԿ արշավախմբի հրամանատար։

Հասանելի է
русский


























