Սթենֆորդի համալսարանի ուսանողուհի Վիդյա Մադհավանը մշակել է ծանոթությունների անվճար Schmooze ծառայությունը, որը օգտատիրոջ համար զույգ է ընտրում՝ հիմնվելով նրանց նախընտրած մեմերի եւ սերիալների վրա: Այս մասին գրում է TechCrunch առցանց թերթը:
Աղջիկը միտքը հղացել է դեռեւս մի քանի տարի առաջ, երբ նա ինքն է գտել իր երկրորդ կեսին՝ պատահաբար հանդիպելով նրան LinkedIn-ում: «Հետագա մի քանի օրերը մենք շփվում էինք՝ միմյանց ուղարկելով միայն մեմեր եւ կատակներ»,- հիշում է Վիդյան: Հիմա, արդեն ամուսնացած լինելով, աղջիկը համոզված է, որ հենց հումորի զգացումն է մարդկանց մտերմացնում:
Schmooze-ի օգտատեր դառնալու համար, ձեր մասին սովորական տվյալներից բացի, պետք է նշել նաեւ ձեր նախընտրած Instagram հաշիվը՝ մեմերով, սերիալը եւ երգչին։ Դրանից հետո հավելվածը կառաջարկի ընտրել ոչ թե մարդկանց լուսանկարներ, այլ կատակների ամենահաճելի հավաքածուն:
Պարզելու համար, թե արդյոք ալգորիթմն իրականում աշխատում է, ժամանակ կպահանջվի, սակայն Մադհավանն ասում է, որ մինչ օրս գրանցվել է 90 000 համընկնում, բայց, բնականաբար, դրանց շատ փոքր մասն է «համընկնումներից» անցել հավելվածում հաղորդագրությունների փոխանակմանը:
Schmooze հավելվածը հասանելի է iOS-ում եւ Android-ում, բայց գրանցվել կարելի է միայն ամերիկյան համարով:





























