Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա՝ շատ արդարացված քայլ է եւ դրականորեն կազդի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց խորհրդարանի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը:

Նրա խոսքերով, որեւէ խոչընդոտ չկա այդ այցի համար: «Նախագահն ավելի վաղ հայտարարել էր, թե կգնա Թուրքիա, եթե սահմանները բաց լինեն, կամ կողմերը մոտ լինեն դրան: Եթե նախագահը որոշի գնալ Թուրքիա, նշանակում է կողմերն արդեն մոտ են սահմանների բացմանը»,- նկատել է ԱԺ փոխխոսնակը: Պատասխանելով հարցին, թե կօգնի՞ արդյոք նախագահի ներկայությունը, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ տանի, Նիկոյանն ասել է. «Դա մենք կտեսնենք վաղը, երբ կերկրպագենք մեր սիրելի թիմին»:

Նշենք, որ հոկտեմբերի 14-ին թուրքական Բուրսա քաղաքում կայանալու է Հայաստան-Թուրքիա հանդիպումը, որին, ամենայն հավանականությամբ, ներկա կլինի նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ հոկտեմբերի 13-ին կայանալու է երկու երկրների երիտասարդական հավաքականների հանդիպումը: