Հոնկոնգում COVID-19-ի դեմ պատվաստվածների շրջանում բնակարան են խաղարկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Եվս 20 մարդ 13 հազար դոլարի չափով բանկային քարտ կստանա:

Միեւնույն ժամանակ, Հոնկոնգի վարչակազմը պատրաստ է 60 հազար ավիատոմս տրամադրել պատվաստված քաղաքացիներին:

Հոնկոնգում, որն ունի 7,5 մլն բնակչություն, պատվաստանյութի առաջին խմբաքանակը ստացել է բնակիչների 17 տոկոսը, երկու դեղաչափերը՝ 13 տոկոսը: