ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Արա Այվազյանը, ով ավելի վաղ հրաժարական է տվել, Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ որեւէ դժգոհություն չի հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ սահմանին իրավիճակի ապաէսկալացիայի հարցով ծրագրի մասին: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Այվազյանը նստած գլխով էր անում, երբ Փաշինյանը հանձնարարություններ էր տալիս ԱԳՆ-ին:

Նա չի կարծում, թե Այվազյանը հրաժարական է տվել, որպեսզի այդպիսով փախչի պատասխանատվությունից փաստաթղթի համար, որը մտադիր է ստորագրել Փաշինյանը: Իսկ եթե դա այդպես է, ապա, Մարուքյանի խոսքով, դիվանագետը չպետք է փախչի պատասխանատվությունից, այլ պետք է պայքարի փաստաթղթի ստորագրման դեմ, եթե դա անբարենպաստ է Հայաստանի համար: