Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով դիտորդներ տեղակայելու առաջարկը չի սահմանափակում Հայաստանը սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցության առումով: Այս մասին մայիսի 31-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Նա նաեւ հավելեց, որ Փաշինյանի ծրագիրը շարունակում է արդիական մնալ:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստին գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ առաջարկով, ըստ որի Ադրբեջանի եւ Հայաստանի զորքերը պետք է քաշվեն իրենց նախկին դիրքեր, իսկ սահմանի երկայնքով տեղակայվեն Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահ երկրների զորքերը:




























