Մոսկվան անպատասխան չի թողնի Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ նախապատրաստվող ոչ բերակամական քայլերը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ժամանակակից իրողություններն, իհարկե, համատեղելի չեն հեգեմոնիզմի եւ տիրելու տրամաբանության, սանիտարական միջանցքները եւ երկաթե վարագույրները վերստեղծելու փորձերի հետ: Կրկնում եմ, մենք գիտենք, որ Եվրոպայում շատերը տեղյակ են մեր երկրի նկատմամբ առճակատման ընթացքի հակարդյունավետության մասին, եւ հուսով ենք, որ առողջ դատողությունն ի վերջո կգերակշռի, եւ մենք կկարողանանք սկսել հարաբերությունների նոր հավասարակշռված մոդելի մշակումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասել է Լավրովը Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ խորհրդաժողովին:

«Ռուսաստանը միշտ բաց է նման իրավահավասար եւ, մեկ անգամ եւս շեշտում եմ, ազնիվ փոխգործակցության համար: Դա չի նշանակում, որ մենք անտեսելու ենք նոր որ բարեկամական քայլերը, ուժի դիրքերից խոսելու փորձերը, միջամտությանը ներքին գործերին: Այդպիսի քայլեր նախապատրաստվում են, այդ մասին արդեն բացահայտ խոսում են: Սակայն պատասխանը հաստատ չի հապաղի»,- շեշտել է նա: