Եթե մենք որպես ժողովուրդ հասցրել ենք իրավիճակը նրան, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ընտրություններին, ապա նրան պետք է սատկացնել քվեաթերթիկներով: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ամեն մի թասիբով հայ պետք է գնա վերցնի ոչ Նիկոլի եւ նրա արբանյակների բյուլետենը: հունիսի 20-ը վերածում ենք Նիկոլի գնդակահարության գործընթացի: Նիկոլի գնդակահարւթյան ֆլեշմոբ պետք է լինի: Եթե վերցնում եք ցանկացած հականիկոլական բյուլետեն եւ գցում քվեատուփի մեջ, համարեք, որ դուք գյուլլում եք Նիկոլին քաղաքական իմաստով:

Նիկոլին քաղաքականապես գյուլլում ենք հունիսի 20-ին, դրանից հետո հասարակական, քաղաքական առողջացման ճանապարհ ենք անցնում բոլորս միասին, ու մի քիչ կազդուրվում ենք, որ մեր ձեռքը մեկնենք Արցախին: Արցախը չի կարող երկար մենակով այդ բաց աշխարհաքաղաքական ծովում լող տա: Մենք օր առաջ պետք է մեր ձեռքը մեկնենք ու փրկենք մեր կրտսեր եղբորը»,-ասաց նա: