Իշխանությունն ընտրությունների նախաշեմին նախապես քրեական գործեր է պատրաստում գյուղապետերի դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
«Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ խախտել է օրենքն այն առումով, որ ժամանակից շուտ է սկսել քարոզարշավը, բացի այդ, բոլորից շուտ է հրապարակել իր թերթիկները: Ակնկալվում է, որ ԿԸՀ-ն կնկարի նրա համար ցանկալի թվերը: Եթե այդպես լինի, ապա մենք անպայման դեմ հանդես կգանք»,-նշեց նա:
Նա վստահություն հայտնեց, որ եթե Փաշինյանը մնա, ապա Հայաստանը կկգանի պետականության կորստի սպառնալիքի առաջ:
Նա բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց հանդիպել եւ հասկանալ ստեղծված իրավիճակից ելքերը:
«Որպես վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի ընդունած եւ ստորագրած բոլոր փաստաթղթերը ըստ մեր Սահմանադրության եւ միջազգային իրավունքի անօրինական են»,-նշեց Սարգսյանը:
Անդրադառնալով հրաժարական տված ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարի բացատրությունները՝ Սարգսյանը նկատեց, որ նա նախապես պետք է իմանար՝ ուր է գնում:
«Ինչո՞ւ են բոլոր պաշտոնյաները հրաժարականից հետո հայտարարություններ անում: Պատասխանատվությունից հեռանալու միջո՞ց է: Միգուցե, եթե նա ամեն ինչ ասեր՝ լինելով գործող պաշտոնյա, ապա շատերի կսթափեցներ: Թող պատասխանեն անհետ կորածների հարազատները, որոնք այսօր փակել են փողոցը»,-նկատեց նա:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Սարգսյանը վստահեցրեց, որ Երեւանը պետք է Ռուսաստանի հետ նոր որակյալ հարաբերություններ ձեւավորի:
«Մենք պետք է հրաժարվենք խնդրողի դերից: Հայաստանը չի կարող ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մաս լինել: ՆԱՏՕ-ն չի ընդունում երկրների, որոնք տարածքային վեճեր ունեն, իսկ ԵՄ-ին պետք են նոր շուկաներ»,-եզրափակեց նա:





























