Թուրքական լիրան, որն անցած շաբաթվա վերջին նվազել է մինչեւ մեկ դոլարի դիմաց 8,61 դոլար, կարող է նոր պատմական նվազագույնի հասնել: Նման կարծիք է հայտնել Commerzbank-ի արժույթի տեխնիկական հետազոտությունների խմբի ղեկավար Կարեն Ջոնսը, հաղորդում  է FX Street-ը:

Երկուշաբթի լիրան փոքր-ինչ ամրապնդվել է՝ բարձրանալով 0,4 տոկոսով՝ կազմելով մեկ դոլարի դիմաց 8,51 դոլար: 

Ակնկալվում է, որ լիրայի նվազեցումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի հասել մեկ դոլարի դիմաց 8,2965 դոլար ցուցանիշի: