60-ամյա Գեղամ Հակոբյանն Այնթափ համայնքից է, 2011 թվականից ոտքերն անդամահատված են, հետագայում ունեցել է առողջական լուրջ բարդություններ եւ հիմա էլ օգնության կարիք ունի։

Գեղամ Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ առողջական խնդիրներ ունի.

«Ոտքերս 2011 թվականից անդամահատել են, 2013-ից սկսեցի աշխատել, մեքենա վարել: Հետո Դիակոնալ բարեգործական կազմակերպությունը իմացավ, նկարեցին, ուղարկեցին արտասահման, ահագին գումար հավաքվեց, բայց Գերմանիայում պրոթեզավորման համար չհերիքեց, ուզում էին պրոթեզներ պատվիրել, բայց ասաց՝ մինչ այդ ձախ ոտքիդ ծայրամասում փտում կա, ուղարկեցին Առաջին հիվանդանոց, այնտեղից բժիշկը դեկտեմբերի 7-ին ուղարկեց Հանրապետական հիվանդանոց, բժիշկն ասաց՝ կբուժեմ: Գնացի, պառկեցի, ամսի 10-ին վիրահատեցին, երբ սավանը քաշեցին, տեսա՝ ծնկներիցս վերեւ բինտ է կապված, ասացի՝ բժիշկ, այս ինչ ես արել, ասաց՝ էլ թաթ չես ունենա, ասացի՝ ես առանց այդ էլ թաթ չէի ունենալու, ծայրամասը պետք է հանեիք, որ Գերմանիայից պրոթեզ ստանայի:  2018 թվականին ոտքիս մեջ թրոմբ առաջացավ, տարբեր հիվանդանոցներում պառկեցի, 11 դեղ են նշանակել, որը պետք է մինչեւ կյանքի վերջ խմեմ»։

Նա ասաց, որ այս պահին էլ ինքը բուժման կարիք ունի. «Ունեմ ադոնոմալ պրոստատիտ, շագանակագեղձի գերաճ, ողնաշարիս վրա 3 փոքր գրիժա կա, ունեմ ոտքերի ցավեր, սակայն պատճառը տարբեր բժիշկներ տարբեր կերպ են պատճառաբանում»։

Գեղամ Հակոբյանին օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ 095323698։